ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հոգեբանի խորհուրդների արդիականացում

Հոգեբանի խորհուրդների արդիականացում
28.06.2024 | 20:17

Մինչ խորհուրդները թվարկելը, հատուկ շեշտեմ՝ բոլոր էն մարդկանց, որ նստած իրենց տներում, «գործի տեղերում», հարևանի կողքին, ինքնաթիռում, կասկադներում, կամ մեկ այլ տեղ՝ հովուզով լռված են, ու իրենց «բարձր մեծությունից» իրավունք են վերապահում քննադատել, փնովել, փնթփնթալ, թե «էս ինչ ա, Սրբազան պայքարն էլ սրանց չհեռացրեց», հարկ եմ համարում հիշեցնել՝ մի նվնվացեք, մի նայեք կողքից, դիտորդի կարգավիճակից դուրս եկեք։

Կհաջողենք, երբ և՛ այս պայքարը, և՛ եղած, և՛ դեռ սպասվելիք բոլոր պայքարները համարեք ձերը, անձամբ ձերը, քանզի խոսքը ոչ թե միայն մեկ մարդու՝ Սրբազանի հայրենիքի մասին է, այլ՝ ձեր, մեր, ձեր ծնողների, երեխաների հայրենիքի, ուստի՝ մենք բոլորս նույն տապանի մեջ ենք՝ կործանվել, ուրեմն՝ բոլորս, փրկվել՝ բոլորս։

Այս մասով, այսքանը, իսկ հոգեբանի խորհուրդները իրոք, ոչ թե իմ անձնական, այլ՝ հոգեբանի խորհուրդներ են, որոնք , զարմանալիորեն վերաբերում են մեր օրերին, մեզնից յուրաքանչյուրին։

ՈՒրեմն, ահա.

1․ Հիշեք՝ ձեզ ոչ մեկը ոչինչ պարտք չէ, ոչ ձեր ծնողները, ոչ ձեր երեխաները և ոչ էլ ձեր կողակիցներն ու ընկերները։ Եթե կա մեկը, որ ձեզ պարտք է, դա հենց դուք եք, ինքներդ։ ՈՒրեմն, եթե ինչ-որ պահանջներ ունեք, պահանջեք ինքներդ ձեզնից։

2․ Ձեր կյանքի բոլոր տհաճությունները ինքներդ եք ստեղծում, դուք աձամբ եք ձեր կյանք բերում ձեզ հետ կատարվող բոլոր տհաճությունները։

3․ Նեգատիվի մեջ խրվելը հեշտ է, ձեր անգործությամբ դուք մխրճվում եք բացասականի մեջ։ Լավ կյանքի մեջ լինելու համար պետք է ջանք թափել, աշխատել, չարչարվել՝բոլոր իմաստներով։

4․Աշխարհը լավը չի, և աշխարհը՝ վատը չի։ Բայց, եթե դուք աշխարհը համարում եք վատը, դա միմիայն ինքներդ ձեզ տված ծրագրի արդյունքն է։ Եվ՝ հակառակը, եթե ձեզ համար աշխարհը լավն է, դա ևս՝ ինքնեդ ձեզ տրված ծրագրի շնորհիվ։

5․Եթե համարում եք, որ ձեր կյանքը չի ստացվել, ուրեմն՝ չի ստացվել, որովհետեւ դուք եք այդպես մտածում և այդպես եք տեսնում ձեր կյանքը։ Իսկ եթե համարում եք, որ ձեր կյանքը ստացվել է, ուրեմն՝ այո, ձեր կյանքը ստացվել է, դուք այդպես եք ճանաչում ձեր կյանքը։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ․Գ․

Երբ կսկսեք ապրել այս խորհուրդներով, պայքարը կհաջողի, չկասկածեք։

Դիտվել է՝ 7939

Մեկնաբանություններ